Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
12.11.2020 | 09:12

Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին չկայացավ, հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա ներկայացմամբ` «Իմ քայլը» դաշինքից ներկայացել է միայն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնվել էր հետևյալ օրակարգով`
«Ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

«Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով», - գրել է Մարուքյանը:

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ